National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
17.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
02.05.2024
Ազգային ժողովը շարունակել է հերթական նիստերի աշխատանքը
1 / 4

Ազգային ժողովը մայիսի 2-ին շարունակել է հերթական նիստերի աշխատանքը եւ քվեարկություններով ընդունել նախորդ օրը քննարկված օրենքների նախագծերը:

Այնուհետեւ պատգամավորները շարունակել են Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի (ՀՌՀ) 2023 թվականի գործունեության մասին տարեկան հաղորդման քննարկումը:

Ելույթների համար հատկացված ժամանակահատվածում արձագանքելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանի այն հարցադրմանը, թե կարելի է արդյոք անվտանգային առումով անել ավելին, քան հիմա արվում է եւ ինչ կաներ ընդդիմությունն իրենց փոխարեն՝ ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը նշել է, որ նախկինում էլ են եղել թերություններ, որոնք ներկայում չպետք է կրկնվեն եւ բազմապատկվեն:

Խմբակցության ղեկավար  Սեյրան Օհանյանն անդրադարձել է երկրում ստեղծված իրավիճակին, Հայաստանի անվտանգային խնդիրներին: Ըստ պատգամավորի՝ խաղաղության համար անշրջելի քայլերից մեկը սահմանազատումն ու սահմանագծումն օրինական, միջազգային նորմերի համաձայն իրականացնելն է: Նա խոսել է բանակի բարեփոխումների անհրաժեշտության մասին, անհրաժեշտ է համարել իրականացնել ՀՀ ապաշրջափակմանն ուղղված գործընթաց:  Ըստ նրա՝ մեր տարածաշրջանը չի կարող դառնալ ուժային կենտրոնների շահերի եւ մրցակցության հարթակ, եւ մեր դիրքը պետք է վերածվի աշխարհաքաղաքական պոտենցիալի:

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն իր ելույթում անդրադարձել է «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի բարձրաձայնած՝ երկրի ներկա իրավիճակին եւ անվտանգային խնդիրներին վերաբերող հարցերին, ընդդիմադիր գործիչների ցուցաբերած դիրքորոշումներին եւ արարքներին:

Գնահատելով ՀՌՀ-ի կատարած աշխատանքը՝ խմբակցության քարտուղարը նշել է, որ հանձնաժողովը նույնպես տեսնում է բոլոր այն խնդիրները, որոնք առկա են դաշտում: Արթուր Հովհաննիսյանը հավաստիացրել է, որ հանձնաժողովի հետ համագործակցությունը կշարունակվի:

ՀՌՀ նախագան Տիգրան Հակոբյանը եզրափակիչ ելույթում նշել է, որ բոլոր առաջարկները, մտահոգություններն ու քննադատությունները գրանցվել են: Դրանք հաշվի կառնվեն հանձնաժողովի հետագա գործունեության ընթացքում:
«Ազգային Ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի համաձայն հաղորդումն ընդունվել է ի գիտությու:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am